Զելենսկին այսօր Փարիզում կհանդիպի Մակրոնի և Բայդենի հետ
- Jun 7, 2024
- 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ հունիսի 7-ին, Փարիզում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ վարչակազմի հրապարակած տեղեկության համաձայն՝ հանդիպումը կկայանա չորս աստղանի InterContinental Paris Le Grand հյուրանոցում։ Նույն օրը նախատեսված է Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Բայդենը Ֆրանսիա է ժամանել հունիսի 5-ին, որտեղ մասնակցել է Նորմանդիայում դաշնակից ուժերի վայրէջքի 80-ամյակի տոնակատարություններին։




















