Քոչի հերթական վնասարարությանը արձագանքելը կարևոր է. Երկու ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ միտք. Աբրահամյան
- Investigative journalist

- Aug 2
- 1 min read

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շաբաթ օրվա ստատուս չի բոլորովին, բայց Քոչի հերթական վնասարարությանը արձագանքելը կարեւոր է։
Երկու ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ, պետությանը լրջորեն վնասող ու բացառապես Ադրբեջանի շահերից բխող միտք, որ Հայաստանը տասնամյակով ղեկավարած միակ տղամարդն արդեն շրջանառում է քանիցս ու սրա հետեւանքները պետության դեմ դժվար է չհասկանալ, իսկ եթե հասկանալով են անում՝ այլ բան քան ադրբեջանական շահերի սպասարկում չեմ կարող որակել։
Հերթական անգամ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՐԱՀՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ, սա իշխանության դեմ ուղղված խոսք չէ, սա Հայաստանի դեմ է, որը կարող են օգտագործել եւ վստահաբար օգտագործելու են ադրբեջանցիք միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, քանի որ պատերազմի հրահրումը միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի լրջագույն խախտում է։
Բոլորովին իզուր չէ, որ բոլոր ելույթներում, հայտարարություններում մշտապես շեշտադրում ենք unprovoked attack – չհրահրված հարձակում եզրույթը, մինչդեռ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար «փորձառու քաղաքական գործիչը» չի զլանում այս միտքը բազմիցս կրկնել։
Մեկնաբանության մեջ մի քանի դրույթներ կկցեմ, թող Քոչի փաստաբանական ահռելի թիմը բացատրի այդ հայտարարության հետեւանքները, չնայած վստահ եմ խնդիրը բոլորովին էլ չհասկանալը չէ։
Երկրորդ անհեթեթությունը, որ շատերն են վերջերս կրկնում` միջանցքը չտվեցիք դրա համար Ադրբեջանը Արցախը հայաթափեց,
Հայաստանը չկատարեց նոյեմբերի 9ի 9_րդ դրույթը, բառացի կրկնությունն է ադրբեջանական խոսույթի, ինչպես նաեւ` ռուսական, ու թե ինչու է սա շրջանառվում հերթական անգամ, այն էլ նախկին նախագահի կողմից` դատեք ինքներդ։
Լավ կլիներ Իդլիպի ու Իգդիրի տարբերությունը սովորելուց հետո նոր միայն փորձեք աշխարհաքաղաքական վերլուծություններ անել կամ լռել վերջապես։




















