top of page

Մոուրինյոն կանգնեցրել է ակումբի ավտոբուսը և դրա կողքով վազող երկրպագուին հրավիրել ներս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 9
  • 1 min read
ree

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկրպագուին հրավիրել է բարձրանալ ակումբի ավտոբուս։


«Սիրու՞մ ես Շիմանսկուն: Ե՛կ, համբուրիր նրան»,- ասել է Մոուրինյոն։

Տեսանյութում ակումբի երկրպագուն վազում է ավտոբուսի կողքով, և Մոուրինյոն խնդրում է վարորդին կանգ առնել՝ նրան ներս թողնելու համար: Ներսում երկրպագուն զրուցել է պորտուգալացի մասնագետի հետ ու լուսանկարվել, ինչպես նաև հանդիպել է ակումբի ֆուտբոլիստներին։

Անցկացրած 23 խաղից հետո «Ֆեներբահչեն» 54 միավորով զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Հաջորդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը կխաղա «Ալանյասպորի» հետ։ Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 57 միավորով գլխավորում է «Գալաթասարայը»:

 
 
1/2380
bottom of page