top of page

«Հրապարակ». Փաշինյանը դիվոտել էԵվս մեկ մարզպետի չի ներելու

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree




«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռի դեմ 10 տիրադավ եպիսկոպոսների թիկունքում թաքնված իշխանականների ձախողված գրոհից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են, ուղղակի դիվոտել է եւ շան լափ թափել մարզպետների, մասնավորապես` Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի վրա, որի ուսերին է դրված եղել իր մարզում տեղի ունեցող միջոցառման «մասսովկան» ապահովելու գործը։

Սակայն մեծ խումբ մարզպետների ու համայնքապետերի ջանքերի գնով կարողացել էին հազիվ մի քանի հարյուր մարդ բերել՝ տարբեր մարզերից, որոնց գերակշիռ մասը տեսախցիկներից թաքնվում էր, ծածկում դեմքը, հրաժարվում խոսել, քանի որ պարտադրված էին եկել Էջմիածին` հիմնականում աշխատանքը չկորցնելու համար։

Մեզ պատմեցին, որ չնայած ի սկզբանե ասվել է, որ իշխանական պաշտոնյաներ չպետք է մասնակցեն գրոհին, որ տպավորություն լինի, թե իշխանությունը կապ չունի այդ միջոցառման հետ` հոգեւորականներն են ժողովրդի հետ կաթողիկոսի հարցերը փորձում լուծել, սակայն հասկանալով, որ բան դուրս չի գալիս, որոշ մարզպետներ, օրինակ` Արմավիրի, Գեղարքունիքի, եկել են եկեղեցու բակ։

Իշխող թիմում վստահ են, որ Արմավիրի մարզպետի պաշտոնավարման օրերն էլ են հաշված, եթե Փաշինյանը Յոթ վերքի խայտառակ պատարագի համար որոշել է հանել մարզպետ Դավիթ Առուշանյանին, ապա այս ճակատագրական «մարտի» համար Վահրամ Խաչատրյանին էլ չի խնայելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
bottom of page