Հայաստանն անհամբեր սպասում է ՀՀ-Բելգիա փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը․ ԱԳՆ
- Investigative journalist

- Jul 21
- 1 min read

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։
Համապատասխան շնորհավորանքն ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներն ենք հղում Բելգիային՝ Ազգային օրվա կապակցությամբ։
Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ իր բարեկամական հարաբերությունները և անհամբեր սպասում է մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։




















