Ինչու՞ է Մայր Աթոռը Էջմիածնում. Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- Jun 30
- 1 min read

Կան հարցեր, որոնք մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ: Օրինակ՝ ինչու՞ է Մայր Աթոռը Էջմիածնում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
«Կարո՞ղ են ներկայացնել վարկածներ, ո՞րն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում և ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում: Ի՞նչն է պատճառը: Դրա համար կա ընդամենը մեկ պատճառ, որովհետև 301թ. Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր: Այսինքն միայն Վաղարշապատի՝ մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի Էջմիածնում լինելը: Էջմիածինը, իմիջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է:
Բայց դա էլ է հարց՝ ինչու՞ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի՝ որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը: Հաջորդը՝ ինչու՞ է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում: Էլի դրա համար կա մի պատճառ: Որովհետև Վաղարշապատը մայրաքաղաքն էր և ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա»,-ասել է նա:




















