top of page

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ. Le Figaro-ի փոխտնօրեն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 20, 2024
  • 1 min read
ree

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR հրետանային համակարգ, X-ի իր էջում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։

«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- գրել է Բյուսոնը։Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն  հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման մասին:

CAESAR-ը ֆրանսիական արտադրության 155/52 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանք է։

1/2377
bottom of page