top of page

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը

Jan 6
1 min read


Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:



Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով կօրհնի ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն կտանեն, որպես օրհնություն ու բուժիչ դեղ:


Այսօր քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:


Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացուցում տարվա առաջին տոնն է։

 
 
1/2905
bottom of page