Ոչ մեկին չեմ վստահում. Ռուսաստանին պետք են գրավոր երաշխիքներ. Պուտինը՝ Արևմուտքի հետ «ազնիվ համաձայնության» մասին

Արևմուտքի հետ «ազնիվ համաձայնության» հարցում ոչ ոքի չի կարելի վստահել, Ռուսաստանին պետք են գրավոր երաշխիքներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ «ազնիվ համաձայնության» հնարավորությանը, Ռուսաստանին անհրաժեշտ են այնպիսի գրավոր երաշխիքներ, որոնց մենք կհավատանք», - ասել է Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Սա ասելու ցանկանություն չկա, բայց ոչ մեկին չեմ վստահում: Մեզ երաշխիքներ են պետք։ Եվ երաշխիքները պետք է գրվեն, դրանք պետք է լինեն այնպիսին, որ համապատասխանԵՆ մեզ, որին մենք կհավատանք»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ նախընտրում է «առաջնորդվել փաստերով, ոչ թե բարի ցանկություններով, խոսակցություններով այն մասին, որ կարելի է վստահել բոլորին, և որ ինքը չի խաբվի դատարկ խոստումներին»։
«Հասկանում եք, երբ որոշում եք կայացնում այս մակարդակով, ընդունված որոշման հետևանքների համար պատասխանատվության աստիճանը շատ բարձր է։ Ուստի մենք չենք անի մի բան, որը չի համապատասխանում մեր երկրի շահերին»,- ասել է Պուտինը։




















