top of page

Գևորգ Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 4, 2024
  • 1 min read

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության համաձայնության վճիռ է կայացվել, ինչի համաձայն հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։  Դատական իշխանությունից հայտնում են, որ  հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ գումար։ Գործի մնացած մասի քննությունը շարունակվում է: 2011-ից 2016 թվականների ընթացքում Գևորգ Սերգեյի Հակոբյանը հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, իսկ 2016-ից 2018 թվականներին` ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

1/2200
bottom of page