top of page

Վենգերը Մբապեին համեմատել է Պելեի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 8, 2024
  • 1 min read
ree

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն իրեն հիշեցրել է Պելեին։ Այս մասին գրում է Marca-ը։

«Երբ առաջին անգամ տեսա Կիլիան Մբապեին, մտածեցի. «Նա Պելեն է»: Մարդիկ կարծում էին, որ ես խելագար եմ»,- ասել է Վենգերը:

Մայիսի 10-ին Մբապեն պաշտոնապես հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍԺ-ից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 30-ին, հարձակվողը հեռանում է ֆրանսիական ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։

Մբապեի և Մադրիդի «Ռեալի» միջև պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվել է հունիսի 3-ին։

1/2381
bottom of page