top of page

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել հայկական կողմին

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ նոտա է հղել Հայաստանին: Այս մասին հայտնում է  «Sputnik Բելառուս»-ը ՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին։

Այսօր Մինսկում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։

«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները և համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը»,- ասված է պաշտոնյայի հաղորդագրությունում Այս մասին ասվում է Բելառուսի նախարարության կայքում։

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև հումանիտար խնդիրներ, ընդգծվել երկու երկրների ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը։ 

bottom of page