top of page

«Որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել». Տիգրան Ավինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 8, 2024
  • 1 min read
ree

«Բոլորդ տեղյակ եք, որ Երևանում տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների, և Երևանի քաղաքապետարանի համար».  

Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար: 

«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

1/2382
bottom of page