top of page

Հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 14, 2024
  • 1 min read


ree

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը տասնյակ անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին։

«ԻՀՊԿ. Ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժը տասնյակ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Սիոնիստական ​​ռեժիմի տարածքներում կոնկրետ թիրախների»,- ասվում է ԻՀՊԿ Telegram ալիքում։

Ավելի վաղ, Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։

bottom of page