top of page

Կորել է կապը Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

Mar 24, 2024
1 min read

Կորել է կապը Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ: Հայտնում են Մարտական եղբայրությունից:«Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։Մեր պայքարը միևնույն է հաջողելու է»,-հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները այսօր նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան Եղբայրության անդմաներտը առաջարկել էին փոխզիջումային լուծում, այն է գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:  

1/2905
bottom of page