Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին
- Investigative journalist

- Jul 9, 2024
- 1 min read

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
«Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- նշված է Հարությունյանի գրառման մեջ։




















