top of page

Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Սիմոնյանը՝ Զուպանչիչին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 3, 2024
  • 1 min read
ree

Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը:

 

Գործընկերները շնորհավորել են միմյանց երկու երկրների համար այս խորհրդանշական տարեթվի կապակցությամբ և կարևորել երեք տասնամյակի ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունները:

 

 

Ալեն Սիմոնյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ամուր միջխորհրդարանական հարաբերություններ:

 

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել փոխգործակցությունը հատկապես տնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում:

 

«Մեր հարաբերությունները վերջին տարիներին առաջընթաց են գրանցել խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, ինչի վկայությունն են բարձր մակարդակի շփումներն ու այցելությունները:

 

Ես խորապես հավատում եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է ԱԺ նախագահը:

 

Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում ՍՀ արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկն ու ՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:

1/2382
bottom of page