Bild-ը պատմել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, դեռ չի ներկայացրել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը, սակայն ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներում տարածվող գաղափարները թույլ են տալիս խոսել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել այն։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Թրամփը դեռ չի բացահայտել իր ծրագրերն այն մասին, թե ինչպես է նախատեսում դադարեցնել հակամարտությունը 24 ժամվա ընթացքում, ինչպես նախկինում մի քանի անգամ պնդել է։ Բայց ԱՄՆ-ի պահպանողական շրջանակներում շրջանառվող հիմնական կետերը ենթադրում են, որ Ռուսաստանը կպահպանի Ղրիմը և իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքները, իսկ Կիևը չի կարողանա միանալ ՆԱՏՕ-ին:Հրատարակությունն ընդգծում է, որ մտավախություն կա, որ Թրամփը կարող է դուրս բերել ԱՄՆ-ն Հյուսիսատլանտյան դաշինքից և հրաժարվել Եվրոպայի պաշտպանությունից։ Դա լուրջ հետևանքներ կունենա, այդ թվում՝ Գերմանիայի համար, նկատում է Bild-ը։Հրատարակությունը նշում է, որ տագնապալի է նաև այն, որ Թրամփը դեռ չի բարձրաձայնել, թե ով պետք է հաղթի ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Նրա լռությունը շատ բան է խոսում», - ասվում է հրապարակման մեջ: