top of page

Փաշինյանը, Ավինյանն ու մի խումբ այլ պաշտոնյաներ գնացքով ճամփորդել են դեպի Ակադեմիական քաղաք

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 12, 2024
  • 1 min read
ree

Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները:

Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները:

Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը»:

bottom of page