top of page

Լուկաշենկոն առաջարկել է, որ Բելառուսը երրորդ ուժի դեր ստանձնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում

Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը կարող է երրորդ ուժի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

«Այնքան էլ չեմ հասկանում ուկրաինացիներին՝ նրանց ինչներին է պետք սրել հարաբերությունները Բելառուսի հետ։ Այս իրավիճակում, երբ ճակատ ճակատի բախվել են երկու պետություն, փաստացի՝ մեկ ժողովուրդ, երրորդ ուժ է պետք։ Այս պարագայում այնպես է ստացվել, որ խաղաղասեր ու հանգիստ Բելառուսը Ռուսաստանին էլ  պետք կլինի, Ուկրաինային էլ»,- ասել է Բելառուսի նախագահը, հայտնում է БелТА-ն։

Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին էլ է խոսել։

«Ես տեսնում եմ, որ թեկուզ զգուշորեն, բայց Վոլոդյա Զելենսկին էլ է սկսել մեզ կապել անհասկանալի է, թե ինչ պրոցեսների հետ։ Այ, ես չգիտեմ, թե Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկու ինչին է դա պետք»,- ասել է Լուկաշենկոն։

«Տեսեք Ռուսաստանի նախագահի վարքագիծը․ Նա շատ զգույշ է, հասկանում է՝   ուշ, թե շուտ,  միևնույն է, խաղաղության կգանք․ ինչպիսին կլինի այդ խաղաղությունը, կախված է նրանցից, դա մեր հարցը չէ, բայց խաղաղասեր, հանգիստ Բելառուսը նրանց պետք կլինի»,- հավելել է Լուկաշենկոն։

1/1872
bottom of page