top of page

Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցներին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 28, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայութունից:



Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը:



Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ, շնորհակալություն հայտնել նման միջոցառումների անցկացման համար:



Հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կրթության ոլորտում բարեփոխումներին, դպրոցների կառուցման ուղղությամբ կառավարության քայլերին, տարբեր մարզաձևերի տարածմանը, սպորտի զարգացմանը և այլ հարցերի:



Տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ՝ հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում:



Մրցումներին Երևանի և մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:



Ապրիլի 15-23-ն անցկացված մարզային փուլերում ըստ տարիքային խմբերի հաղթող ճանաչված թիմերը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:

1/2383
bottom of page