Քանյե Ուեսթի աշխատակազմի նախկին ղեկավարը պնդում է, որ Ուեսթը «ուրախացնող գազի» հակում ունի
- Investigative journalist
- Aug 8, 2024
- 1 min read

Քանյե Ուեսթի աշխատակազմի նախկին ղեկավար Մայլո Յանոպուլոսը մի շարք աղմկալի մեղադրանքներ է հնչեցրել ռեփերի եւ նրա ատամնաբույժ Թոմաս Պ. Քոնելիի հասցեին իրավաբանական հայտարարությունում։
39-ամյա Յանոպուլոսը, որը մայիսին ազատվել է 47-ամյա Ուեսթի մոտ աշխատելուց, հայտնել է, որ h’gth-ն ազոտի հակում ունի, որ նա «ուրախացնող գազի» հակում ունի, եւ ենթադրել է, որ Քոնելին «գիտեր» Ուեսթի «հոգեբանական թուլությունների» մասին եւ «փորձում էր դրանք օգտագործել»՝ գազ մատակարարելով։
Նրա խոսքով՝ Քոնելին շարունակել է «գազ մատակարարել տագնապալի ախտանշանների հայտնվելուց հետո, որոնք հանգեցրել են լայնորեն տարածված մեկնաբանությունների եւ անհանգստության», եւ ամիսը ավելի քան «50 000 դոլար է վերցրել» դրա համար։
Ուեսթի «լայնորեն հայտնի երկբեւեռ խանգարումը» եւ ազոտի երկարատեւ չարաշահման կողմնակի ազդեցությունները շատ նման են»,- նշված է հայտարարությունում։ Դրանք հանգեցրել են բռնության դրսեւորումների։
Քոնելին «հրահանգ է տվել պացիենտին», թե ինչպես օգտագործի ազոտի գազի բալոնները, որոնք նա թողել է «պացիենտի տանը» եւ «գիտակցաբար խրախուսել է դրանց օգտագործումը որակյալ անզգայացնողի կամ բժիշկ մասնագետի բացակայության պայմաններում»,- ասել է Յանոպուլոսը։
Նրա խոսքով՝ նրան Քոնելիին ներկայացրել են «որպես ատամնաբույժ, որն օգնել է Յեին «տիտանե պրոթեզներ» դնելիս, որոնք, Dailymail.com-ի տվյալներով, 850 000 դոլար են նստել նրա վրա անցած տարվա հունվարին։