top of page

Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը

Feb 10
1 min read


Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում թույլ չի տա այն բացել Օնտարիոյի և Միչիգանի միջև։

Կանադայում Թրամփի պնդումները աբսուրդային են անվանել։

«Դա պարզապես խելագարություն է։ Երբ տեսա գրառումը, չէի կարողանում հավատալ դրան»,- ասել է սահմանային Վինձոր քաղաքի քաղաքապետը։

Դրյու Դիլքենսը նաև նշել է, որ Կանադան ամբողջությամբ ֆինանսավորում է կամրջի շինարարությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները չէր ցանկանում վճարել։

 
 
1/2905
bottom of page