top of page

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY ցուցահանդեսի բացմանը

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ»։

1/1967
bottom of page