top of page

Մոտ 1 հազար հրեա Լիտվայից փոխհատուցում է պահանջում բռնագրավված ունեցվածքի դիմաց

Մոտ 1 հազար հրեա դիմել է Լիտվային՝ պահանջելով փոխհատուցում վճարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրենցից խլված անշարժ գույքի դիմաց, որը չի կարող վերադարձվել։ Այս մասին հայտնում է BNS գործակալությունը։

«Լիտվայի կողմից ստեղծված Բարի կամքի հիմնադրամը ստացել է 951 դիմում՝ պետության և նացիստական ​​օկուպացիոն իշխանությունների անօրինական գործողությունների հետևանքով կորցրածը փոխհատուցելու պահանջով», - ասվում է հաղորդման մեջ։

Դիմումները պետք է քննվեն սահմանված ձևին դրանց համապատասխանության հարցով նաև  փոխհատուցման հանձնաժողովում, ինչից հետո հիմնադրամի խորհուրդը որոշում կկայացնի։ Իրավական ձևականությունները պետք է ավարտվեն մինչև նոյեմբերի 1-ը։

Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ինդրե Ռուտկաուսկայտեն, սրանից հետո պարզ կդառնա, թե ինչ գումարի հավակնություն ունեն դիմողները։ Փոխհատուցման նպատակով պետությունը նախատեսել է առնվազն 5 միլիոն եվրո, բայց առավելագույնը 10 միլիոն եվրո։

bottom of page