top of page

Մեծ Բրիտանիայի թագավորը Եվրո-2024-ի եզրափակչից առաջ աջակցել է Անգլիայի հավաքականին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 13, 2024
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-րդը բրիտանացի հայտնի դերասան Իդրիս Էլբայի հետ մասնակցել է Անգլիայի հավաքականին աջակցելուն նվիրված միջոցառմանը, որը վաղը՝ հուլիսի 14-ին, կխաղա Եվրո-2024-ի եզրափակչում Իսպանիայի հետ։

Մեծ Բրիտանիայի թագավորն ու դերասանը լուսանկարվել են Անգլիայի հավաքականի շապիկներով՝ Սուրբ Ջեյմսի պալատի տարածքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ավելի վաղ Չարլզ III-րդը շնորհավորել էր Անգլիայի հավաքականին Նիդեռլանդների դեմ կիսաեզրափակչի խաղում տարած հաղթանակից հետո, որում «Երեք առյուծները» առավելության էին հասել 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչը կանցկացվի Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում՝ հուլիսի 14-ին ժամը 23։00-ին։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆրանսուա Լետեքսիեն։

1/2381
bottom of page