top of page

Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ

  • Mar 27, 2024
  • 1 min read

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․

«Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։

Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:

1/2580
bottom of page