Մոսկվայում հուղարկավորել են «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին. լուսանկարներ

Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը հուղարկավորել են ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և կամավորական «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին, որը զոհվել է փետրվարի 3-ին մայրաքաղաքի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Հուղարկավորությանը ներկա էին Սարգսյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները։
Հավաքվածների թիվը գնահատվում էր մի քանի հարյուր։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել գերեզմանատանն ու հարակից տարածքներում անվտանգության ուժեղացված միջոցներով, որտեղ հերթապահում էին Ռոսգվարդիայի աշխատակիցները, իսկ այցելուները մետաղորսիչներով ստուգումից հետո են անցել հուղարկավորության վայր։