Հեծանիվը վայելք է. ՀՀ վարչապետը
- Investigative journalist

- Jun 19, 2024
- 1 min read

«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ 3-րդ հեծանվային արշավից ու շարունակելով.
«Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով:
Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն: Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է»:




















