top of page

Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ․ Իշխան Սաղաթելյան

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,

իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ Ստեղծված իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։

Դիմադրությանը միանալու համար, նոյեմբերի 22-ից սկսած ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ը, կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող գրասենյակներ և կամավորագրվել։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։

Մենք արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։ Շուտով կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով ևս միանալ Դիմադրության շարժմանը։

Երևանի գրասենյակներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Անդրանիկի 73/80 Կենտրոն վարչական շրջան - Հանրապետության 30 Շենգավիթ վարչական շրջան - Բագրատունյաց 37 Արաբկիր - Փափազյան - 16/17 Նոր Նորք վարչական շրջան - Նանսենի 13/1 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Կ. Ուլնեցու 72/17 Աջափնյակ վարչական շրջան - Նորաշեն (16-րդ) թղմ. 23/139 Ավան վարչական շրջան - 1-ին միկրոշրջան, նախկին թիվ 7 մանկապարտեզ Էրեբունի վարչական շրջան - Սասունցի Դավիթ 44:

Մարզերային գրասենյակներ՝ ք. Արմավիր(Արմավիրի մարզ) - Հանրապետության 17 ք. Վանաձոր(Լոռու մարզ) - Տիգրան Մեծի 6 ք. Կապան(Սյունիքի մարզ) - Հ. Ավետիսյան 6/30 ք. Իջևան(Տավուշի մարզ) - Ա. Մելիքբեկյան 5/30 ք. Գավառ(Գեղարքունիքի մարզ) - Ազատության 11/27 ք. Եղեգնաձոր(Վայոց ձորի մարզ) - Շահումյան 15 ք. Արտաշատ(Արարատի մարզ) - Մխչյան 108 ք. Աբովյան(Կոտայքի մարզ) - 23 փ. 4 ք. Գյումրի(Շիրակի մարզ) - Ղորղնյան 97 ք. Աշտարակ(Արագածոտնի մարզ) - Հանրապետության 31»:


 
 
1/2383
bottom of page