top of page

Իրանի արտգործնախարարը կմեկնի Բաքու. ի՞նչ հարցեր են քննարկվելու

  • Nov 20, 2022
  • 1 min read


ree

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը գալիք հանգստյան օրերին պատրաստվում է մեկնել Բաքու:


Ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:


Իրանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է քննարկել առևտրի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։


Աղբյուրը նշում է, որ հնարավոր է քննարկվեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանում առաջ եկած բարդությունները:

 
 
1/2378
bottom of page