top of page

Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև՝ Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում. Պապոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 15 hours ago
  • 1 min read
ree


Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում, Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանն արտահանում է, և Ադրբեջանը ներմուծում է», - նշել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին:

 
 
bottom of page