top of page

Նախկին ոստիկանապետ Օսիպյանի և նրա կնոջ գույքի օրինականությունը վիճարկվում է Հակակոռուպցիոն դատարանում

  • 2 hours ago
  • 1 min read


Նախկին՝ հեղափոխությունից հետո նշանակված ու կարճ պաշտոնավարած ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ՀՀ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Նշենք, որ հայցադիմումը դատարանն  ստացել է փետրվարի 18-ին։ Փետրվարի 19-ին էլ հայցապահանջը դատարանն ընդունել է վարույթ:Գործով դատավորը Կարապետ Բադալյանն է։



 Նշենք, որ 2018թ․ իշխանափոխությունից հետո  մայիսի 10-ին Օսիպյանը  նշանակվեց ոստիկանապետ։ Այնուհետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ  Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:




Հավելենք, որ «Մարտի 1»-ի վարույթի շրջանակներում հարուցված քրեական հետապնդման շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Վ․ Օսիպյանը, որը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի  տեղակալն էր։ Ռ․Մելքոնյանը եւս մեղադրյալ կարգավիճակ ունի։ 

 
 
1/2550
bottom of page