top of page

Մբապեն տեսողության հետ խնդիրներ ունի. Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին։

«Կիլիանի առողջական վիճակը օր-օրի ավելի է բարելավվում: Այտուցը գրեթե անցել է և նա սկսել է  հարմարվել պաշտպանիչ դիմակին։ Նա շնչառության հետ կապված խնդիրներ չունի, բայց տեսողության հետ կապված խնդիրներ ունի։ Որոշ իրավիճակներում դիմակը սահմանափակում է դիտման անկյունը: Դրա պատճառով նա կարող է խաղային որոշ դրվագներից կտրվել»,- Դեշամի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ Մբապեն կոտրել էր քիթը Եվրո-2024-ի Ավստրիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (1:0): Վնասվածքի պատճառով 25-ամյա հարձակվողը բաց թողեց երկրորդ տուրի Նիդերլանդների դեմ խաղը (0։0):

bottom of page