top of page

Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ․ Ղազինյանը մեկնաբանում է

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ինչու՞ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ և ՀՀ անունից լիազորել նրան Թուրքիայի հետ բանակցել որպես ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։


«Ենթադրում եմ, որպեսզի իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում մեղադրի նրան ինքնագործունեության մեջ և հայտարարի, որ ինքը չի լիազորել Ռուբինյանին և ինքն ընդհանրապես մեղավոր չէ . . .

Որպես դրա ապացույց և ժանրի կանոնների համաձայն, Արթուր Դավթյանը քրեական գործ կհարուցի և մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալի լիազորությունները վերազանցելու և պետական դավաճանության մեջ:


Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դեվիս դարձած «не виноват я, он сам пришёл» սկզբունքը . . .»։



 
 
1/2380
bottom of page