top of page

ԱՄՆ-ում երկու հայ է ձերբակալվել 96-ամյա թոշակառուի պատվերով սպանության գործով

Ամերիկյան The Sacramento Bee լրատվամիջոցը հայտնել է 96-ամյա Վիոլետ Էվելին Ալբերտսի պատվերով սպանության գործով երեք տղամարդու, այդ թվում՝ երկու հայի ձերբակալության մասին։

Կալիֆորնիայի ոստիկանության ներկայացուցիչների հաղորդմամբ, նախքան սպանվելը 96-ամյա այրին   պատրաստվում էր թխվածքաբլիթներ թխել իր գալիք ծննդյան օրվա առիթով։

2022 թվականի մայիսի 27-ին Ալբերտսին խնամող աշխատակիցը կնոջը մեռած է գտել Մոնտեսիտոյի նրա տանը, ասել է Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունը։

Ներկայումս երեք տղամարդ է ձերբակալված Ալբերտսի մահվան գործով, ըստ ոստիկանության, «սա պատվերով սպանության սխեմա է»:

Երկու կասկածյալները՝ Ռիկարդո Մարտին Դել Կամպոն և Հենրի Ռոստոմյանը, մեղադրվում են սպանությունից երեք օր առաջ Ալբերտսի տունը խուզարկելու մեջ, հայտնել է Սանտա Բարբարայի շրջանի շերիֆի գրասենյակը:

Ոստիկանությունը հայտնել է, որ Ռոստոմյանը և Մարտին Դել Կամպոն ձերբակալվել են առանց գրավի իրավունքի՝ Ալբերտսի մահվան հետ կապված սպանության և սպանության նպատակով դավադրության մեղադրանքով:

Երրորդ մեղադրյալը՝ 58-ամյա Հարրի Բասմաջյանը, որը գտնվում է դաշնային կալանքի տակ այլ մեղադրանքով, ենթարկվել է «կյանքի համար վտանգավոր շտապ բժշկական վիրահատության, որը նրան ամբողջովին անաշխատունակ է դարձրել՝ մռայլ կանխատեսմամբ»:

Կնոջ սպանության հետ կապված՝ 2022 թվականի ամռանը խարդախության մեղադրանքով ձերբակալվել էր նաև Պոլին Մակարենոն, որն, ըստ ոստիկանության, օգտվել է տարեց կնոջ անօգնական վիճակից և կազմակերպել «մի շարք գործարքներ, այդ թվում՝ փաստաթղթերի կեղծում և խարդախ կազմակերպությունների ստեղծում՝ Ալբերտսի ակտիվների նկատմամբ անօրինական վերահսկողություն ձեռք բերելու նպատակով»։

bottom of page