Իրավիճակի սրմшն ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է ՀՀ-ի և նրա հովանավորների վրա․ Բաքուն շարունակում է պնդել է, թե սահմանին հայկական ԶՈւ-ի ինտենսիվ տեղաշարժ է նկատում
Վերջին շրջանում «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է կենդանի ուժի», «զրահատեխնիկայի կենտրոնացում», «զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ» (չակերտները՝ Tert.am), պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Բաքուն հայտարարում է, թե իբր Հայաստանում նկատվում է «ռևանշիստական ուժերի ակտիվացում» (չակերտները՝ Tert.am), զգուշացնելով, որ «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից» (չակերտները՝ Tert.am)։
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա» (չակերտները՝ Tert.am), - ասված է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։