«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել»․ Անդրանիկ Քոչարյան
- Investigative journalist

- Jun 14, 2024
- 1 min read

«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել։ «Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որ իր հեռավորությամբ, խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին»,- «Ազատության»-ը ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին, թե արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Քորաևյանը պատասխանել է․ «Շատ հնարավոր է՝ կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ։ Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է»,- ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը արձագանքել է Բելառուսի այս քայլին:
«Բազմաշերտ արձագանք է եղել»,-ասել է Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։




















