top of page

Globe Soccer Awards. Ռոնալդուն՝ Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Dec 29, 2025
1 min read


Սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2025 թվականի Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Դուբայում։

​Այս անվանակարգում պորտուգալացին շրջանցել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող մյուս հայտնի ֆուտբոլիստներին՝ Կարիմ Բենզեմային («Ալ Իթիհադ»), Սալեմ Ալ-Դավսարիին («Ալ Հիլալ») և Ռիյադ Մահրեզին («Ալ Ահլի»):


​Նշենք, որ 40-ամյա Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում խփել է 956 գոլ։

​Հավելենք, որ Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիայի կողմից։

 
 
1/2905
bottom of page