top of page

Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում

Անկարան հուսով է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում, անընդունելի է բռնությամբ միջոցով միջամտությունը ժողովրդավարությանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

«Այս մահափորձը նաև հարձակում է ժողովրդի կամքի վրա՝ բռնության, հեղաշրջման և այլ ոչ լեգիտիմ մեթոդների միջոցով, հուսով ենք, որ նախագահական ընտրությունները կանցնեն հանգիստ մթնոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

1/1859
bottom of page