top of page

Հյուսիսային Կորեան այս տարվա արդեն 6-րդ հրթիռային փորձարկումն է իրականացրել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Kyodo գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ այն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Վնասի մասին տեղեկություն չի ստացվել։


Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն իր հերթին հայտնում է, որ հարևան երկիրը ենթադրաբար փորձարկել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։ Արձակումն իրականացվել է Խամխին քաղաքի շրջանից։ Երկու արկերն էլ թռել են 190 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 20 կմ։

Սա տարեսկզբից ի վեր արդեն 6-րդ հրթիռային փորձարկումն է։

1/2382
bottom of page