top of page

Ընդդիմությունն ԱԺ-ում գրանցվում և մասնակցում է օրենքների քվեարկություններին, գուշակեք՝ ինչու. ԱԺ 1 նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24 հազար դրամ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների՝ նիստերից բացակայելուն։

«Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:

Գուշակեք, թե ինչու. պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ։

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

1/2030
bottom of page