top of page

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 13
  • 1 min read
ree

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում հանգստության վերականգնմանն ուղղված ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր։

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

 
 
1/2381
bottom of page