top of page

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Fastex Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Նոա» ՖԱ–ի խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն այցելել է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Իր սոցիալական էջերում նա կատարել է հետևյալ գրառումը․ «Վերջերս այցելեցի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Խորը էմոցիոնալ զգացողություն ունեցա՝ մարդկային ողբերգական պատմությունները և ամբողջ ազգի ցավը տեսնելով։

Այն իսկապես հուզեց ինձ և մտածելու տեղիք տվեց հիշողությունների, կարեկցանքի և խաղաղության կարևորության մասին։ Հավատում եմ, որ մեր բոլորի պատասխանատվությունն է՝ քրտնաջան աշխատել և կերտել ավելի պայծառ ապագա մեր գալիք սերունդների համար։

Հպարտ եմ, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում, ինչպես նաև հպարտությամբ եմ ներկայացնում «Նոա» ՖԱ-ն՝ ուժով, պատմությամբ և սրտով լեցուն այս երկրում», – նշել է Պերկովիչը։

 
 
1/2361
bottom of page