top of page

Գիտական 17 նախագիծ պետության կողմից կֆինանսավորվի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) 2025» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ:


Մրցույթի նպատակն է աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը, արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը, գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին, նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը: Նախագծերի առանցքում կարևորվել է բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը:


Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ խրախուսվել է մասնավոր հատվածի մասնակցությունը:


Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 1-ից «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects)» առաջին մրցույթի շրջանակում ֆինանսավորման էր երաշխավորվել 6 նախագիծ։

 
 
1/2386
bottom of page