top of page

Ինտերը վերջին պահին հաղթեց Ուդինեզեին, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր

Apr 9, 2024
1 min read

Ա Սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։

40-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Սաամրձիչը, իսկ 55-ին Չալհանօղլուն դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։ Միլանցիներին հաղթանակ պարգևեց Ֆրատեսին՝ աչքի ընկնելով ավելացված 4-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Ինտերը» 82 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ուդինեզեն» 28 միավորով՝ 14-րդ։

Աղբյուր  ArmSport.am

1/2905
bottom of page