top of page

Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հարցով

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Հունգարիայի խորհրդարանն արտահերթ նիստ չի անցկացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագիրը վավերացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը:

«Ընդհանուր առմամբ ես ոչ մի հրատապություն չեմ տեսնում և չեմ կարծում, որ ինչ-որ բացառիկ իրավիճակ է ստեղծվել»,- նշել է խոսնակը:

Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այժմ Հունգարիան դաշինքի միակ երկիրն է, որի խորհրդարանը Շվեդիայի հայտի վերաբերյալ քվեարկություն չի անցկացրել:

1/2363
bottom of page