top of page

Հունաստանի ափերի մոտ նավ է այրվում, որում գտնվում է 237 ուղևոր

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում, իտալական զբոսանավ է այրվում, որում գտնվում է 237 ուղևոր և անձնակազմի 50-ից ավելի անդամ. հայտնում է France Presse-ը՝ հղում անելով նավահանգստային ղեկավարությանը։


Euroferry Olympia նավը ուղևորություն էր իրականացնում հունական Իգումենիցա քաղաքի և իտալական Բրինդիձիի միջև։ Հրդեհի բռնկման պահին նավը գտնվել է Էրեյկուսում։


Բռնկման օջախը ենթադրաբար գտնվում է երրորդ հարկի տախտակամածում։ Կապիտանը տարհանում է խնդրել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։


Դեպքի վայր է ուղևորվում պարեկային երեք մոտորանավակ և առափնյա պահպանության ծառայության երեք քարշակ։

1/2385
bottom of page