top of page

Արման Թաթոյանի ավտոբուսը՝ Սերժ Սարգսյանի տան մոտ

  • 3 hours ago
  • 1 min read


Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի տան մոտ կայանած Արման Թաթոյանի ավտոբուսին։

Հիշո՞ւմ եք հրապարակումները Սերժ Սարգսյանի տան վերաբերյալ։ Ջրվեժի տունը պատկանում է ՀՀ երրորդ նախագահի դստերը։ Այսօր նկատեցի, որ Արման Թաթոյանի շտաբի ավտոբուսը՝ «Արդարությունը գալիս է» կարգախոսով, կանգնած է այդ տան տեսադաշտում։

Ընդ որում, այնպես է կայանած, որ պատուհանից նայողն անպայման կնկատի ավտոբուսն ու գրությունը։


Տեսնես՝ պատահականությո՞ւն է, թե՞ քաղաքական ուղերձ երրորդ նախագահին։

 
 
1/2611
bottom of page