top of page

Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իմ պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը․ Փեզեշքիանը՝ Գրիգորյանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 30
  • 1 min read
ree

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան: Նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:

 
 
bottom of page